08 / Հոկտեմբեր / 2020 : 09-28

Քիչ առաջ թշնամին գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր  Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի․ ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:

Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

Դիտվել է 35590անգամ
Վերջին լուրեր