Ալբերտի հիշատակին ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Արցախում հերոսաբար զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում:
Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»։
