08 / Հոկտեմբեր / 2020 : 19-22

Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է «ԼՂ-ի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը. Արցախի ԱԳՆ

Հոկտեմբերի 8-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը։

Արցախի ԱԳՆ-ն ներկայացնում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Հաշվի առնելով, որ

▪️ Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք,

▪️ 1923 թվականի Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի սոցալիստական խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը,

▪️ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ հակառակը, 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումը այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն,

▪️ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հետևեց խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և իր անկախությունը հայտարարեց 1991 թվականի սեպտեմբերի 2 ին՝ հաստատելեվ նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,

▪️ Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված կոտորածների, այդ թվում՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27 ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 ապրիլի 10-ին),հետևաբար նրանց անվտանգությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության տարածքում,

▪️ Անկախությունից ի վեր Ղարաբաղի իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը և մշակութային ու տնտեսական բարգավաճումը,

▪️ Հայերի ոչնչացումը քարոզող ադրբեջանական հռետորաբանությունը շարունակական բնույթ է կրում հայերի դեմ պատերազմ սկսելուց ի վեր,

▪️ Կիրակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից մեկնարկված հարձակումը անընդունելի ագրեսիա է, որը խախտում է հումանիտար սկզբունքները,

▪️ Վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության լռությունը հավասարազոր է ադրբեջանական բռնությանը սատարելուն։

Քաղաքային խորհուրդը,

▪️ Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք

▪️ Դատապարտում է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, կիրակի սեպտեմբերի 27-ին Արցախի, Հանրապետության դեմ հրահրված հարձակումը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին և սեպտեմբերի 30-ին Հայաստանի տարածքի ուղղությամբ թուրքական օդային ուժերի հարձակումը,

▪️ Հրավիրում է Վարչական խորհրդին, իր կարողության սահմաններում, անել հնարավորինս միջազգային մարդասիրական իրավունքի, հատկապես Ժնևյան կոնվենցիաների լիարժեք հարգելու վերաբերյալ, որի գրավականն են Ժնև քաղաքը և Շվեյցարիան,

▪️ Հրավիրում է Վարչական խորհրդին աջակցելու խաղաղության գործընթացին՝ Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն։

Լրացում

Թեման։ Բանաձևի լրացում։

Հորդորում է Վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Ալիևի կլանի, որը Խորհրդային փլուզումից հետո Ադրբեջանի առաջնորդն են եղել, ունեցվածքի սառեցման հարցով»:

Դիտվել է 39351անգամ
Վերջին լուրեր