«Գնալուց ճանապարհին բեսպիլոտնիկի ձեն ենք լսում, խշշոց, մի քիչ գնում ենք, խփում են ավտոյին, 20 մետր գլորվում ենք ձորը» պատմում է 15-ամյա արցախցի Նարեկը
Թշնամու ԱԹՍ-ը հարվածել է նրանց մեքենային, ինչից հետո ընթացքից այն գլորվել է ձորը: Տղային հաջողվել է փոքր եղբորը հանել մեքենայից, վնասվածքներով մագլցել ձորն ու առաջին պատահած մեքենայով հասնել մոտակա հիվանդանոց:
«Գնալուց ճանապարհին բեսպիլոտնիկի ձեն ենք լսում, խշշոց, մի քիչ գնում ենք, խփում են ավտոյին, 20 մետր գլորվում ենք ձորը կանգնում է ավտոն: Ոչ մի բան չի լսվում, խշշոց է ականջներիս մեջ, հետո ավտոյի դուռը չի բացվում ավտոյի: Ֆռացի, քացով խփեցի դուռը պոկվեց, ախպորս հանեցի մեքենայից, դրեցի գետնին: Հետո դուրս եկա, ավտո կանգնացրեցի, ասեցի ձորում մարդ կա վիրավոր»,- պատմում է 15-ամյա Նարեկը:
Նարեկն ու նրա եղբայրը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիներից հերթականն են: Այս օրերին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում են գտնվում նրանցից մի քանիսը:
Մանրամասները տեսանյութում: