09 / Հոկտեմբեր / 2020 : 09-41

Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր․ վերջին լուրերը առաջնագծից

 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

Դիտվել է 29265անգամ
Վերջին լուրեր