09 / Հոկտեմբեր / 2020 : 10-26

Իլհամ Ալիևը խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։

Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։

Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։

Ամեն ինչ լավ է լինելու։

Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին»։

Դիտվել է 76825անգամ
Վերջին լուրեր