Ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են. թշնամին կենդանի ուժի մեծ կորուստներ է կրում. Արցախի նախագահի խոսնակ

Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա, նաեւ գրել է. «Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ:
Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»: