Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հոկտեմբեր / 2020 : 16-19

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ինչպես նաեւ Հեռավոր Արեւելքում եւ Հարավարեւելյան Ասիայում երկրի շահերի ապահովումը։

«Քննարկենք իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմաններին շատ մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ Անվտանգության խորհուրդը պլանային կարգով նաեւ «կանդրադառնա Հեռավոր Արեւելքում իրավիճակին, Ռուսաստանի շահերի ապահովմանը Հեռավորարեւելյան տարածաշրջանում եւ Հարավարեւելյան Ասիայում»։

Դիտվել է 28910անգամ
Վերջին լուրեր