Ռուսական Wargonzo-ն լուսանկար է հրապարակել Հադրութից

Ռուսական Wargonzo նախագծի լրագրողները տելեգրամի ալիքում լուսանկար են հրապարակել Հադրութից՝ «Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ» մեկնաբանությամբ:
«Ալիևը հայտարարել է, թե վերցրել է Հադրութը: Wargonzo նախագծի թիմը հենց նոր վերադարձել է այնտեղից: Քաղաքը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»,- նշված է նախագծի տելեգրամի ալիքում:
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել էր, որ Արցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է: