Հյուսիսում այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը. Արծրուն Հովհաննիսյան
Հյուսիսում այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ավելի ծանր ու համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Հայկական Զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքերը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր նույնպես հակառակորդը կրել է որոշակի կորուստներ։
Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։