«Արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ, գրավել են Ջեբրայիլը եւ նույնիսկ Հադրութը․ Դա ծիծաղելի էր․․․»․ Արծրուն Հովհաննիսյանը թշնամու տարածած սուտ լուրերի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան անդրադառնալով ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների եւ պաշտոնական շրջանակների այն հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը գրավել է Հադրութ քաղաքն իր գյուղերով՝ նշեց.
«Արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ, գրավել են Ջեբրայիլ եւ նույնիսկ Հադրութը եւ հարակից գյուղերը։ Դա ծիծաղելի էր, որովհետեւ ես այդ ժամանակ գտնվում էի Հադրութում եւ որեւէ նման բան չկար։ Կոնկրետ այդ ուղղությամբ ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն թիրախավորելուն՝ Հովհաննիսյանը պնդեց, որ այդ հրթիռակոծումը պատահական չի եղել. «Իմ աչքերով տեսա նաեւ Շուշիի եկեղեցու համապատասխան վնասվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ հարված է հասցվել երկու անգամ»։