09 / Հոկտեմբեր / 2020 : 22-05

«6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ»․ Արծրուն Հովհաննիսյանը կին զինծառայողների մասին 

 

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմում կին զինծառայողների սխրանքները: Հովհաննիսյանն այս թեմային անդրադարձավ հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր ԶՈՒ ամենալավ հակատանկային միջոցներից մեկը: Իրենց հիանալի են դրսևորում, գետնի վրա անգամ մեկ շարժվող ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ նախորդող օրերին հանդիպել է դիպուկահար կանանց հետ, հրետանավոր կնոջ հետ, շատ լսել վաշտի հրամանատար մեկ աղջկա մասին:

«Այսպիսի մեր աղջիկները, կանայք, քույրերն ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են, երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ. Պրոֆեսիոնալ զինվորական», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է 16353անգամ
Վերջին լուրեր