Կան կասկածներ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վերլուծելով, կասկածներ ունի, որ այդ երկրում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է:
«Առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը կատարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ կասկածներ և մտահոգություններ կա այդ կապակցությամբ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է: Ես ասում եմ սա, վերլուծելով վերջին իրադարձությունները»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցչի խոսքով` ռազմական պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անհարմար բաները, անհաջողությունները վերադասին չեն զեկուցում:
«Հետևաբար, խաթարվում է ռազմավարական կառավարման համակարգը և շատ հնարավոր է Ալիևը հայտնվել է այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը: