Գտնվելով շրջափակման մեջ, չեն թողել մարտական դիրքը, անձնական խիզախությամբ ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել․ Հերոս հրետանավորները

Հերոս հրետանավորները
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը:
Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների:
Արցախի ՊԲ