10 / Հոկտեմբեր / 2020 : 21-39

Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, որոշակի պրովոկացիաներ եղել են. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվում են եւ մեր կողմից պրովակացիաներին պատասխան տրվել է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես մինչեւ հրադադարի հայտարարելը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն ուժերից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք եւ հրադադարի հաստատումից հետո ընթացել են ոչ մեծ մարտեր, այդ խմբերը չեզոքացվել են:

Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարրների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան եւ վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադրեցվել է, որովհետեւ նման դեպքերը նույնպես օգտագործվում են պրովակացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու նման դեպքերը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի նեկայացուցիչների առկայության պարագայում»,-ասաց նա:

Դիտվել է 19853անգամ
Վերջին լուրեր