Առանց Կարմիր խաչի ներկայության, չենք թույլատրելու դիերի դուրսբերումը. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտոնապես հայտարարում ենք, որ մահացածների մարմինները հանվելու են միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարրների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան եւ վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետեւ նման դեպքերը նույնպես օգտագործվում են պրովակացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ, հետայսու, նման դեպքերը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,-ասաց նա: