Ադրբեջանի այն պնդումը, թե հայկական կողմը թիրախավորել է Գյանջա քաղաքը, բացարձակ սուտ է. Արցախի ՊԲ

Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը. հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ պաշպանության բանակը։
«Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- գրում է ՊԲ-ն։