Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, կդիմեմ ՀՀ-ին և մյուս երկրներին ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ
Եթե այս երկու օրվա ընթացքում Ադրբեջանը չկատարի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահի միջնորդությամբ, ապա դիմելու եմ Հայաստանին ու աշխարհի բոլոր երկրներին՝ Արցախի ճանաչման հարցով։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին, բոլոր այդ երկրները պետք է պատասխան տան մարդկության առաջ։
Հայտարարելու եմ հայրենական պատերազմ ու կոչ եմ անելու բոլոր հայերին՝ մասնակցել։ Ուզու՞մ եք պատերազմ, կստանաք պատերազմ, այն մեզ պարտադրվել է»,-ասաց ԱՀ նախագահը: