Ուզո՞ւմ են երկարատեւ պատերազմ, մենք չենք հրաժարվելու. Հայտարարելու եմ հայրենական պատերազմ․ Արայիկ Հարությունյան
Ուզո՞ւմ են երկարատեւ պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը. մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Եթե այս ընթացքում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով չկատարվի, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը բացի երկարատեւ, ծանր կորուստներ ունենալուց հետո արդեն զինադադարի կամ հրադադարի պայմաններն իր համար երկրորդական է՝ կլինի՞ բանակցություն, թե՞ ոչ»,- ասաց Արցախի նախագահը։
Արցախի նախագահը նշեց․ « Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն ուզում են ացրախցիները։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ եւ կոչ եմ անելու բոլոր հայերին մասնակցելու»։