11 / Հոկտեմբեր / 2020 : 12-15

Ձեւավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել.  Արցախի նախագահը՝ Հադրութում տեղի ունեցածի մասին

Ալիեւը հայտարարել էր, որ իբր գրավել են Հադրութը, սակայն հրադադարից առաջ հասկացել էր, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, դրա համար վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հաստատել են պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ, այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր: Մեր ինֆորմացիայով ձեւավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել: Նպատակը եղել է ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը:

Այդ խմբերին հաջողվել է մտնել Հադրութ ու Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ:

Սակայն մեզ հաջողվել է վերադասավորվել ու այսօր Հադրութի վարչակազմի ղեկավարը գտնվում է վարչակազմի շենքում: Րոպեներ առաջ եմ խոսել իր հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է 50839անգամ
Վերջին լուրեր