12 / Հոկտեմբեր / 2020 : 16-45

Արցախի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը

Արցախի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշում է.

«Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։

Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել»։

Դիտվել է 180885անգամ
Վերջին լուրեր