Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հոկտեմբեր / 2020 : 21-12

Արցախի ՊԲ-ն դիվերսանտներին հետ է մղել․ պարբերաբար օգնության են հասնում նոր ուժեր․ Սեմյոն Պեգովը՝  Հադրութի և իր դեմ քրեական գործի մասին 

«Քրեական գործի, սպառնալիքների և Հադրութի մասին»,- ներկայացնում է WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։

Զինթղթակիցը  հրապարակվախ տեսանյութում անդրադարձել է Հադրութում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ դիվերսիոն խմբին հետ է մղել Արցախ ՊԲ-ն, սակայն պարբերաբար դիվերսանտներին օգնության են հասնում նոր ուժեր։

«Արցախի պաշտպանության բանակը իր տեղում է և նահանջ չի եղել։ Ալիևի այն հայտարարությունից հետո, թե իբր Հադրութը գրավել են, ես այնտեղ 3 անգամ գնացել եմ»,-նշել է նա և հավելել, որ այս հարձակումը Ալիևի իմիջը փրկելու համար է միայն։

Ռուսաստանի քաղաքացի Սեմյոն Պեգովը արձագանքել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից իր վերաբերյալ քրեական գործի հարուցմանը։

Հիշեցնենք, որ լրագրողը մեղադրվում է այն բանի համար, որ նա Լեռնային Ղարաբաղ մուտք է գործել Հայաստանից, ինչն Ադրբեջանն իր տարածքն է համարում։ Բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Ադրբեջանին տեղյակ պահելու, պաշտոնական Բաքվի կողմից ճանաչվում են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) և հայտնվում «սև ցուցակում»։ Ադրբեջանում նրանց սպառնում է քրեական հետապնդում։

Պեգովի նկատմամբ քրեական գործ են հարուցել «Ահաբեկչության հանրային կոչերի», «Պետության դեմ ուղղված հանրային կոչերի» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածների հատկանիշներով:

Պեգովը նշում է, որ իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ շատ պարզ է․ «Հարուցում են, թող հարուցեն։ Ուկրաինայում էլ նույն հոդվածով գործ են հարուցել և ինչ։ Իսկ իմ մասին ատելության խոսք տարածելու վերաբերյալ կարող եմ մի բան ասել․ եթե ասելու բան ունեն՝ թող գան Հադրութ, կխոսենք»։

 

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 106986անգամ
Վերջին լուրեր