13 / Հոկտեմբեր / 2020 : 11-45


Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում. Թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները

Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա նաեւ հավելել է. «Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը, խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։

Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։

Զոհեր ու վիրավորներ չկան»։

Դիտվել է 15138անգամ
Վերջին լուրեր