Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2020 : 13-43

ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման գործում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են հոկտեմբերի 13-ին:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացման գործում»,-  ասել են գերատեսչությունում:

Մասնավորապես ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: «Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը»,-ընդգծել են նախարարությունում:

Դիտվել է 85885անգամ
Վերջին լուրեր