Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2020 : 14-08

 Շոյգուն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին ԼՂ գոտի տեղափոխվող ահաբեկիչների վերաբերյալ 


Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին ինֆորմացիայով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ վերոնշյալ անհանգստությունը Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ժամանակ հասցրել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին:

Դիտվել է 43292անգամ
Վերջին լուրեր