Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2020 : 20-38

 Արցախում քաղաքացիական անձանց շրջանում կա 25 զոհ, 100-ից ավելի վիրավոր․ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը

Արցախի ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ աշխատանքները կատարվում են ռմբակոծության տակ: Սասուն Սարուխանյանն նշեց, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը: 

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը, խախտելով Ժնևյան կոնվենցիաների կետերը, թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Արցախի հանրապետության ԱԻ պետական ծառայության աշխատակիցները պատերազմական և խաղաղ ժամանակահատվածում միշտ եղել են մեր բնակչության կողքին ու պատրաստ են իրենց կյանքի գնով օգնության հասնել  յուրաքանչյուրին»,- ասաց Սարուխանյանը:

Սասուն Սարուխանյանը հավելեց, որ ռազմական գործողությունների առաջին օրերից ապաստարաններում տեղավորված բնակչությունն ապահովվել է անհրաժեշտ սննդով, դեղորայքով ու այլ պարագաներով:

ԱՀ ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանն էլ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Արցախում քաղաքացիական անձանց շրջանում կա 25 զոհ, 100-ից ավելի վիրավոր:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 23800անգամ
Վերջին լուրեր