Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2020 : 06-41

Կրակի դադարեցման հնարավորությունը կորցնելը խիստ վտանգավոր է. քննարկվում է հրադադարի ամրապնդման մեխանիզմներ ներդնելը. Զոհրաբ Մնացականյան

«Հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն խմբի կողմից: Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների ուղղությամբ չեն դադարել. ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, շարունավել են ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև ողջ երկուշաբթի օրը»,- ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարնհ ընդգծել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության ընձեռած հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել չի կարելի։

Ըստ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան՝ առաջին քայլը ստեղծված իրավիճակում հումանիտար նպատակներով կրակի դադարեցումն է, և այդ համատեքստում նախարարը շեշտել է ՌԴ գլխավորությամբ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը:

 «Այժմ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հարցը: Այդ համատեքստում Ռուսաստանը իր կողմից շատ օգտակար դեր է խաղում: Տարիներ շարունակ մենք բախվում ենք այն խնդրին, որ Ադրբեջանը դեմ է զինադադար ամրապնդման որևէ մեխանիզմի ներդրմանը»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:

Դիտվել է 89891անգամ
Վերջին լուրեր