Այսօր առավոտյան ևս մեկ պացիենտ է մահացել. Արսեն Թորոսյանը հայտնեց կորոնավիրուսից 12-րդ մահի մասին

Քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մի հոգի էլ առավոտյան է մահացել, 81 տարեկան, ծանր հիվանդություններով:
Մահերի թիվը հասել է 12-ի. «Մեր խնդիրն է մահերի թիվը և հիվանդանոցների ծանրաբեռնավծություն ցածր պահելով գնալ առաջ: Մենք այսօր մեզ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և արհեստական օդափոխության սարքերի առումով: Մենք մինչև այդ սարքերը գնելն էլ բավական լավ էինք զգում, քանի որ մինչև Չինաստանից գնելն 80 հատ ունիենք: Բայց մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ ամեն ինչ անելով, որ դրան չհասնենք»: