14 / Հոկտեմբեր / 2020 : 12-02

Վերջին տվյալներով խոցվել է հակառակորդի եւս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ

Վերջին տվյալներով խոցվել է հակառակորդի ևս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։

Դիտվել է 6730անգամ
Վերջին լուրեր