Հետադարձի ճամփա չկա, պիտի փրթենք դրանց՝ բառիս բուն իմաստով. Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանն Արցախ մեկնելուց առաջ քաջալերում է կամավորականներին:
«Այսօր ամեն մեկս պատրաստ ենք կանգնելու, զոհվելու, հաղթելու: Մենք հաղթելու ենք տղե՛րք: Եթե մենք չգիտակցենք, չկանգնենք, վաղը ուշ կլինի տղե՛րք, ամեն մեկիցս ա կախված մեր երկրի ճակատագիրը: Հետադարձի ճամփա չկա, պիտի փրթենք դրանց՝ բառիս բուն իմաստով: Գիտե՞ք, էդ տականքներն ինչի են ընդունակ՝ ոչ մարդկային ամեն ինչի»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Մանրամասները տեսանյութում։