15 / Հոկտեմբեր / 2020 : 10-08

Նման բան չենք տեսել. Ադրբեջանի բերած սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից

Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել: Այս մասին գրում է mediamax-ը:

«Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.

«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել», - գրել է Լինդսի Սնելն իր թվիթերում:

Դիտվել է 99309անգամ
Վերջին լուրեր