15 / Հոկտեմբեր / 2020 : 20-11

Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը, սակայն այդ պլանը տապալվեց․ Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանի Զինված ուժերը, որոնց աջակցում են նաև Թուրքիան և վարձկան-ահաբեկիչները, չեն կարողացել կատարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում առաջին օրն իրենց առջև դրված խնդիրը:Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

«Թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքն առաջին հարվածով նպատակ ուներ ճեղքել պաշտպանական գիծը հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավային ուղղությամբ փորձում էր կտրել ԼՂ-ի մասով Իրանի սահմանն ու հասնել Հայաստանի` Մեղրիի սահմանին: Հյուսիսային ուղղությամբ փորձում էր դուրս գալ դեպի Ստեփանակերտի ճանապարհին, դուրս գալ դեպի Քարվաճառ` փակելով Լաչինի ճանապարհը՝ դրանով շրջափակելով Արցախը: Նա չհասավ առաջին օրվա իր նպատակին: Հիմա էլ փորձում է դա իրականացնել ու չի հաջողվում»,- ասաց Հարությունյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելեց, որ պետք է գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը:

«Իրենց գերխնդիրն է, որպեսզի ստեղծեն նոր Օսմանյան կայսրություն, կուլ տան Ադրբեջանը: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի մասին ասվում էր, որ կա մեկ ազգ, երկու պետություն, հիմա կարելի է ասել` կա մեկ ազգ, մեկ պետություն»,- նշեց Վաղարշակ Հարությունյանը:

Դիտվել է 20448անգամ
Վերջին լուրեր