16 / Հոկտեմբեր / 2020 : 13-58

Արցախում կռվող եզդի կամավորները ներկայացվում են իբրև ահաբեկիչ զինյալներ

Իրանական «Sepahcybery», ինչպես նաև ադրբեջանաթուրքական «Günaz TV» տելեգրամյան ալիքները հրապարակել են զինվորականների մասնակցությամբ մի տեսանյութ՝ նշելով, թե Հայաստանը մարտերին «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԿԲ) ահաբեկիչ զինյալներին է ներգրավել։

Իրականում, որպես ապացույց ներկայացվող տեսանյութում, ոչ թե ՔԿԲ ահաբեկիչ զինյալներ են, այլ Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք կամավորագրվել են՝ պաշտպանելու Արցախի Հանարպետությունը ադրբեջանական հարձակումներից։

 

Տեսանյութում հնչող խոսքը եզդիերեն է, որում վերջիններս ասում են՝ «Ո՞վ ենք մենք, եզդիներն ենք»։ Տեսանելի է նաև եզդիների դրոշը։

Բացի դրանից, տեսանյութում երևացող անձինք նույնական են եզդիական համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնց լուսանկարները դեռևս երեկ տարածվել էին ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Նույն տեսանյութը տեղադրվել էր նաև ինստագրամում գործող եզդիական «Pers tna» ալիքում:

 

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

Դիտվել է 34698անգամ
Վերջին լուրեր