17 / Հոկտեմբեր / 2020 : 08-38

 

Ադրբեջանը լուսաբացից սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը. կան տուժածներ. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Բեգլարյանը։

Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։

Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։

«Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը։

Դիտվել է 65898անգամ
Վերջին լուրեր