Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հոկտեմբեր / 2020 : 17-07

Սամվել Կարապետյանը պատասխանել է Իլհամ Ալիևին


Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն անհիմն ու աբսուրդային է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով Ռուսաստանի մեծահարուստ հայերին մեղադրել էր օդանավով Հայաստան զենք ուղարկելու մեջ: Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ն:

Կարապետյանը նշել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչեր է արել:

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքն անհիմն է և աբսուրդային, դա ֆեյք-նյուզ է: Անհանգստացնող է այն, որ նման հայտարարություն արվում է այդքան բաձր մակարդակով:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչեր եմ արել: Ես դա արել եմ ինչպես խոսքերով, այնպես էլ՝ գործերով»,-ասել է գործարարը:

Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։

«Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։  Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։

Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանին օգնություն ցուցաբերել։

«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ես միշտ եմ հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերել և մտադիր եմ հետագայում շարունակել բացառապես մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացումը տարածաշրջանում»,–շեշտել է նա։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր մեծահարուստ հայ  գործարարներին (այդ թվում Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂՀ հակամարտության գոտի զենք տեղափոխելու մեջ։

 

Դիտվել է 507369անգամ
Վերջին լուրեր