Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հոկտեմբեր / 2020 : 14-40

 Արցախցիները զարմացնում են իրենց ռազմական հմտություններով և վարպետությամբ, իսկ մինչև ատամները զինված ադրբեջանական բանակը հաջողություններ չի գրանցում մարտադաշտում․ Eadaily

 

«Պատերազմ  Ղարաբաղում, ինչո՞ւ ու է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան յուղ լցնում կրակի վրա վերտառությամբ հոդվածում Իրակլի Չխեիձեն  անդրադարձել է  արցախյան պատերազմին։  Նա մասնավորապես գրել Է․

«Ամբողջ աշխարհի  ուշադրությունը  այսօր սևեռված է  Արցախի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձություններին, որտեղ  արցախցիները երկար հազարամյակներ ստիպված են եղել պայքարել անթիվ ու անհամար, բազմաթիվ օտարերկրյա զավթիչների դեմ։

«Այսօր շատ են խոսում պետական սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, բայց  ոչ մեկը  չի խոսում մեկ այլ սկզբունքի մասին, որը շատ ավելի կարևոր է հումանիստական տեսանկյունից՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին»,-նշում է հոդվածագիրը։

«Լեռնային Ղարաբաղում այսօրվա պատերազմը շատ կողմեր ունի, որոնք դիտարկվում են բազմաթիվ փորձագետների և քաղաքական գործիչների կողմից, սակայն, մեր կարծիքով, չափազանց կարևորներից մեկը մնում է կադրից դուրս:

Դա կատարվելիք հանցագործության համար ՆԱՏՕ-ի պատասխանատվության հարցն է։ Ինչո՞ւ է այդ պատերազմը հանցագործություն։ Քանի որ հսկայական թվային առավելություն ունեցող ադրբեջանական բանակը  սպառազինության մեջ նույնպես հսկայական առավելություն ունի, քանզի երկար տարիներ գնում է սպառազինության նորագույն նմուշները։ Սակայն ադրբեջանական բանակի սպառազինության մատակարարման և նախապատրաստման, ինչպես նաև գրոհայինների մատակարարման գործում առանձնահատուկ դեր է խաղացել Թուրքիան, որը, ինչպես հայտնի է, ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ է, այլև ունի թվով երկրորդ բանակը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին»,- գրում է հոդվածագիրը։

«Եթե ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել ցեղասպանության և մարդկանց ոչնչացման համար, որոնք պայքարում են իրենց ազատության, նախնիների հայրենի հողի և պարզապես ապրելու իրավունքի համար, ապա դաշինքի ղեկավարությունը պետք է պարզ հասկանա, որ «կոչերով», «անհանգստությամբ» և այլ բառակապակցություններով իրավիճակը չի կարող փոխել, առավել ևս, որ նեոսուլթան Էրդողանը, ինչպես մյուս բոլոր սուլթանները, արյուն տեսնելիս մոլուցքի մեջ է ընկնում»,-ոաստում է  Իրակլի Չխեիձեն ։

Հոդվածի հեղինակի խոսքով՝« ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն արդեն մեկ դարից ավելի պատասխանատվություն է կրում մի ամբողջ ժողովրդի Ցեղասպանության համար, ոչ միայն չի պատրաստվում ճանաչել և ապաշխարել, այլև 21-րդ դարում փորձում է կրկնել իր հանցանքը՝ շարունակելով ժողովուրդների բնաջնջման նույն քաղաքականությունը»։

«Այսօր հեռահար հրթիռներով և հրետանիներով, հզոր ավիացիայով, նորագույն մարտական անօդաչու թռչող սարքերով, տանկերով և այլնով մինչև ատամները զինված ադրբեջանական բանակը առանց մեծ հաջողության իրականացնում է «Լեռնային Ղարաբաղը հայկական շրջափակումից ազատագրելու» օպերացիան: Այն պատմական փաստը, որ հայերն այդ հողերում ապրել են ադրբեջանցիների հայտնվելուց հազարավոր տարիներ առաջ, նշանակություն չունի, քանի որ այսօր արդարությունն ավելի ուժեղին է բաժին ընկնում»,- ընդգծում է հոդվածագիրը։

«Փաստն այն է, որ չնայած ուժերի մեծ գերազանցությանը, ադրբեջանական բանակը ոչ մի զգալի հաջողությունների չի հասնում մարտադաշտում, իսկ արցախցիները ռազմական փորձագետներին զարմացնում են իրենց ռազմական հմտություններով և վարպետությամբ։ Ակնհայտ, է, որ այդ մարդիկ մինչև վերջ պայքարելու են իրենց հողի, տների և ընտանիքների համար»,- նշում է հոդվածի հեղինակը։

Eadaily

 

 

Դիտվել է 313010անգամ
Վերջին լուրեր