Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին

Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր երկու հայ ռազմագերու մասին տեղեկատվություն, եւ Ալբերտ Միքայելյանի անունը առաջին անգամ է հրապարակվում:
«Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցներն հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,-ասաց նա:
Հայկական կողմը ուսումնասիրում է երրորդ հայ ռազմագերու մասին տեղեկատվությունը: