Ունենք վիրավոր և զոհված կին զինծառայողներ․ Արծրուն Հովհաննիսյան

Ընդհանուր առմամբ, հրադադարը ոչ մի ուղղությամբ չի պահպանվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Փաստն այն է, որ ունենք հակառակորդի կողմից խոստացված ու չպահպանված հրադադար: Բայց մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորս ծառայում ենք մեր հայրենիքին: Բոլորս մեր քայլերով պետք է ծառայենք հայրենիքին, մեր հաղթանակին: Հիշենք, որ ծանր պատերազմ է, դժվար մարտեր են, որում ներգրավված են ոչ միայն տղաները, այլ՝ քաջ կանայք: Ունենք վիրավոր և զոհված կին զինծառայողներ», - ասաց նա: