19 / Հոկտեմբեր / 2020 : 10-10

Թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները (լուսանկարներ)

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։

Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։

Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

ԿԳՄՍՆ

Դիտվել է 28995անգամ
Վերջին լուրեր