Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2020 : 16-46

Մենք պետք է վատագույնին պատրաստված լինենք, բայց ամեն ինչ անենք, որ դրան չհասնենք

Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում: Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարող ենք արդյո՞ք ենթադրել, որ պիկն անցել է, եթե հաշվի առնենք վերջին օրերի նվազող թվեր կան: Թորոսյանի խոսքերով, եթե նախկինում լինում էր 50 դեպք, բայց մի աղբյուրից, հիմա լինում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից.

«Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ու ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»: 

«Մեր խնդիրն է՝ մահերի թիվը և հիվնդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով գնալ առաջ: Մենք մեզ այսօր մի քիչ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության առումով»,-ասաց նա և նշեց, որ մինչ Չինաստանից նոր սարքեր գնելն էլ 80 հատ սարք կար: Նա նշեց, որ մենք պետք է վատագույնին պատրաստված լինենք, բայց ամեն ինչ անենք որ դրան չհասնենք:

Դիտվել է 3870անգամ
Վերջին լուրեր