Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հոկտեմբեր / 2020 : 17-00

Պեսկով. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով,  աշխատանքների նպատակն այն է, որպեսզի դադարեցվեն ռազմական բախումները և կարգավորման գործընթացը տեղափոխվի քաղաքական-դիվանագիտական հուն։

«Ավելին ես չեմ կարող ձեզ ասել»,-  նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ իրոք կոնսեսուս գտնելու համար նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այց Ռուսաստան։

Դիտվել է 14620անգամ
Վերջին լուրեր