20 / Հոկտեմբեր / 2020 : 22-47

Այսօր մեր զորքերին հաջողվել է հաջողությամբ կասեցնել հակառակորդի մի քանի հարձակողական գրոհներ
 

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց որ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, իրավիճակը լարված է։

«Ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտյան նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և’ հարավային, և’ հյուսիսային ուղղություններով: Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, այդ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողությամբ ստացվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվությամբ, որքան հիմնականում ցերեկային ժամերին են լինում»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտվել է 24134անգամ
Վերջին լուրեր