21 / Հոկտեմբեր / 2020 : 11-40

Ալիևն արդեն մի քանի օր է գտնվում է Թուրքիայում՝ իշխանության և կյանքի համար մտավախությունների պատճառով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն մի քանի օր է՝ դուրս է իր երկրի տարածքից՝ նախընտրելով գտնվել թուրքական Անթալիայի շրջանում իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների և «ազգին դիմելու» ժամանակ, գրում է Волна Каспия թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ադրբեջանցի բռնապետի նման անսպասելի պահվածքը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ՝ ամբողջ Ադրբեջանում գնալով ուժգնացող հակապատերազմական տրամադրությունների պատճառով։ Այդ հուզումների պատճառ են դարձել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները՝ չնայած տարածաշրջանի արագ «ազատագրման» խոստումներին, այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջապատված է Զանգելանի շրջանում, իսկ մյուսը սրընթաց նահանջում է դեպի արևելք»։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ադրբեջանական ղեկավարությունը փորձում էր իր բնակչությանը զերծ պահել մարտական գործողությունների գոտուց ճշմարիտ տեղեկատվությունից և հիմնականում դա արվում էր երկրի ամբողջ տարածքում սոցիալական ցանցերի անջատման և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջոցով:

«Ռազմաճակատից ստացվում էին միայն այնպիսի տեղեկությունները, որոնք ձեռնտու էին Ալիևին։ Սակայն դա երկար շարունակվել չէր կարող. Ղարաբաղից երբեմն վերադառնում էին վիրավոր զինծառայողները, հաճախ դասալիքները, որոնք պատմում էին և՛ ադրբեջանական բանակի պարտությունների, և՛ նրա շարքերում ահռելի կորուստների, և՛ երկրի ղեկավարության ու զինված ուժերի առջև դրված մարտական խնդիրների հասնելու անհնարինության մասին»,- գրում է թերթը։

Հաղորդվում է, որ ամբողջ երկրում մեծ վրդովմունք է հասունանում, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բնակության շրջաններում, բայց հետո անպայման կանդրադառնա նաև Բաքվի վրա:

«Ավելին, Ալիևի պատերազմով ու քաղաքականությամբ դժգոհությունն ի հայտ է գալիս նաև ադրբեջանական քաղաքական վերնախավի շրջանում»,- նշում է թերթը

Դիտվել է 221134անգամ
Վերջին լուրեր