22 / Հոկտեմբեր / 2020 : 10-58

2306 նոր դեպք․ մահվան 10 դեպք․ կորոնավիրուսով վարակակիրների թիվը Հայաստանում հասել է 70 հազար 836-ի

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
 

Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 362293 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք: Ունենք 568 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին),  81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:

Դիտվել է 15282անգամ
Վերջին լուրեր