22 / Հոկտեմբեր / 2020 : 13-21

«Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում» Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:

Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ:
#Հավատում_եմ_մեր_հաղթանակին»,- g8el 1 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան ր լուսանկարներ հրապարակել առաջնագծից։

 

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը

Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից․ Արայիկ Հարությունյանն Աղդամի մատույցներից տեսաուղերձով դիմել է ժողովրդին

Դիտվել է 18553անգամ
Վերջին լուրեր