22 / Հոկտեմբեր / 2020 : 15-26

Հրադադարի ռեժիմը դեռ չի պահպանվում. Պեսկով

Մոսկվան անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ուղի դուրս բերելու համար: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն արել ու անում է հնարավորը, որպեսզի ներկա իրավիճակը դուրս բերի քաղաքական-դիվանագիտական ուղու վրա: Մենք նախկինի նման վստահ ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման համար:

Կրեմլում ափսոսանքով  արձանագրում են, որ հրադադարի ռեժիմը դեռ չի պահպանվում, հավելել է Պեսկովը:

Դիտվել է 20932անգամ
Վերջին լուրեր