Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2020 : 18-40

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան կկառուցվի

Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կկառուցվի: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ Հայաստանը հրաժարվել է դիահերձել կորոնավիրուսից մահացածներին՝ հետևելով միջազգային մասնագիտական կառույցների ցուցումներին:

«Մինչ այսօր կորոնավիրուսից մահացած ոչ մի պացիենտների հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին։ Հետևել ենք միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին և մենք դրա համար հատուկ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել։ Աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան»,- ասաց Թորոսյանը։

Այնուամենայնիվ, Թորոսյանը չհերքեց, որ եղել են դեպքեր, երբ մահացած անձի մոտ հերձման ընթացքում է հաստատվել կորոնավիրուսի առկայությունը:

Դիտվել է 9131անգամ
Վերջին լուրեր