22 / Հոկտեմբեր / 2020 : 20-07

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման

Իրանական IRIBNews-ը գրում է, որ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին երեկ այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման, մասնավորապես՝ Խոդաֆարինի ջրամբար, որտեղ Ջոլֆայի սահմանապահ ծառայության ղեկավարը նրան տեղեկություններ է տրամադրել Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի, Իրանի տարածք արկեր, հրթիռներ ընկնելու միջադեպերի մասին,-փոխանցում է Ռազմինֆոն։

 

Դիտվել է 86191անգամ
Վերջին լուրեր