22 / Հոկտեմբեր / 2020 : 21-30

Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին

Ռուսաստանում ընթացող «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Արցախյան հակամարտության գոտում տիրող պատերազմական իրավիճակից և Թուրքիայի դիրքորոշումից։

ՌԴ նախագահն ասել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Նա նաև նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարություններն իրեն հետաքրքիր չեն։

«Ռուսական շահերն այնտեղ հուսալիորեն պաշտպանված են»,-նշել է Պուտինը։

Դիտվել է 28044անգամ
Վերջին լուրեր