22 / Հոկտեմբեր / 2020 : 21-53

Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Պուտին

Մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն մեզ պետք է և ԱՄՆ-ի, և Եվրոպայի երկրների աջակցությունը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ քննարկումներին՝ Պուտինը նշել է.

«Պե՞տք է արդյոք փոխել ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Հնարավոր է՝ կարելի է մի փոքր փոխել այդ ձևաչափը, բայց պետք է գտնել բոլորի համար ընդունելի տարբերակ»:

Դիտվել է 31172անգամ
Վերջին լուրեր